Սեպտեմբեր 04, 2017 12:36 Asia/Tehran
  • Շարունակվում է ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքի, Հյուսիսային Կորեայի անտարբերության և ճգնաժամային վիճակի ցիկլը

Շարունակվում է ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքի և Հյուսիսային Կորեայի միջուկային աշխատանքների ցիկլը:

Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումից հետո, ԱՄՆ-ի կառավարության բարձրաստիճան պաշտոնատարները ավելի բացահայտորեն խոսեցին Փխենյանի դեմ ռազմական հարձակման հավանականության մասին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հյուսիսային Կորեայի դեմ հարձակման հրաման է արձակելու, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.«Տեսնենք ինչ է լինելու»:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսն ասել է Վաշինգտոնը ռազմական բազում տարբերակներ ունի Հյուսիսային Կորեայի դեմ:

Իհարկե Թրամփի նախագահության այս յոթ ամիսների ընթացքում և անգամ նախորդ կառավարությունների օրոք ևս նման հայտարարություններ կատարվել են:

ԱՄՆ-ը քաղաքական, առևտրատնտեսական և քարոզչական ոլորտում ևս բազում քայլեր է ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ: Սակայն դրանք պատճառ չեն դարձել, որ Փխենյանը հրաժարվի իր հրթիռային ու միջուկային կարողությունների ընդլայնման ծրագրից: Ներկայիս Հյուսիսային Կորեան կարող է արտադրել բալիստիկ հրթիռներ, որոնք հասնում են մինչև ԱՄՆ-ի տարածք: Այդ երկիրը նաև կարող է միջուկային ռումբեր տեղադրել մարտագլխիկների վրա:

Ջրածնային ռումբի առաջին փորձարկումը Հյուսիսային Կորեայի ամենավերջին ձեռքբերումն է ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի քաղաքական ու տնտեսական ծանր ճնշումների տակ և պատասխան է Վաշինգտոնի հնչեցրած սպառնալիքներին:

Այդուհանդերձ այսօր ամերիկացի պաշտոնատարներն ավելի բացահայտորեն են խոսում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական հարձակման հավանականության մասին:Սակայն պարզ է, որ եթե վաշինգտոնն ի զորու լիներ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերի դադարեցման նպատակով հարձակվեր այդ երկրի վրա, վաղուց դա արած կլիներ: Սակայն միջուկային մեծ կարողության տեր Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական հարձակումը միջազգային ճգնաժամի է հանգեցնելու, որի հետևանքները երկրորդ աշխարհամարտից պակաս չեն լինելու:

Վաշինգտոն Փոստը մի հոդվածում գրել է.«Քաղաքական հարցերի վերլուծաբանների համոզմամբ, Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հարձակմամբ ոչ միայն որևէ խնդիր չի կարգավորվելու, այլև բազում խնդիրներ են ծագելու: Հետևաբար լավագույն Կորեական թերակղզում ճգնաժամի կարգավորման լավագույն եղանակը կողմերի միջև բանակցությունն է»:

Թվում է, թե Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային փորձարկումների դեմ Թրամփի հնչեցրած նախկին սպառնալիքների նման, այս անգամ էլ ջրածնային ռումբի փորձարկումից հետո, Թրամփի և Ջեյմս Մաթիսի արտահայտությունները գործնական չեն լինելու, այն տարբերությամբ, որ այս անգամ ուժի կիրառման մասին ամերիկացի պաշտոնատարների հստակությունը Փխենյանին վճռակամ է դարձնելու առավել քան երբևե արագացնել իր միջուկային ու հրթիռային ծրագրերի իրագործումը:

 

 

 

Պիտակ