Դեկտեմբեր 30, 2017 18:50 Asia/Tehran
  • ԵՄ քննադատել է Ավստրիայի նոր կանցլերի դիրքորոշումները

Որպես Ավստրիայի նոր կանցլեր Սեբաստիան Կուրցի իշխանության գալուց հետո վերջինս ԵՄ-ի քաղաքականությունների հետ չհամընկնող դիրքորուշումների բերումով արժանացել է եվրոպական պետությունների քննադատություններին: Այդ ուղղությամբ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Յան Ազլբորնը խստորեն քննադատել է Ավսրտրտիայի կանցլերի հակամիգրացոին դիրքորոշումները դրանք նմանեցնելով ԱՄՆ նախագահի խոսքերին:

Անդարառնալով Կուրցի այն խոսքերին, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշում կայացնի էմիգրանտերին ընդունում է, թե ոչ, Ազլբորնը ասել է.«Կուրցը չի ընկալել ԵՄ-ի և եվրոպական կոնվերգենցիայի հիմունքների նշանակությունը: Անդրադառնալով, որ էմիգրանտները ձգտում են հաստատվել ոչ  Բուլղարիայում, ոչ էլ Հունգարիայում, այլ Ավստրիայում, Գերմանիայում կամ էլ Շվեդիայում Կուրցը շեշտել է.«Փախստականների կեցության հարցերը լուծելու փոխարեն ԵՄ-ը պետք է աջակցի այլ հնարամիտ քայլերի և նույնիսկ անհրաժեշտության դեպքում ռազմական միջամտությամբ կանխարգելի նրանք մուտքը»:

Փաստորեն փախստականների համար պարտադիր քվոտաներ որոշելու խնդրին Կուրցի հակադրմամբ Ավստրիան էլ դասվում է հակադրվող երկրների, այսինքն Կենտրոական և Արևելյան Եվրոպայի երկրների շարքին: Այդ երկրները այդ թվում Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիան և Լեհաստանը խուսափել են փախստականների պարտադիր քվոտայի ընդունման նախագծին մասնակցելուց, սակայն Գերմանիայի և Հունաստանի նման երկրները հակադրվել են այդ որոշմանը:

Այժմ, երբ Ավստրիայում մեկնարկել է աջակողմյան չափավորական ու աջակողմյան ծայրահեղական կուսակցություններից ձևավորված այդ երկրի կոալիցիոն կառավարության գործունեությունը և այդ երկրի կանցլեր է ընտրվել Սեբաստիան Կուրցը այդ երկրի քաղաքականություններում հատկապես միգրացիայի հարցով դիրքորոշումներում փոփոխությունները ակնլալելի են: Այս փոփոխության բերումով կամրապնդվի Արևելյան Եվրոպային երկրների դիրքրորշումը, որոնք լրջորեն հակադրված են ԵՄ-ի որդեգրած քաղաքականություններին՝ այդ թվում փախստականների բաշխման քվոտայի քաղաքականությանը: Այդ երկրների կարծիքով այժմ Ավստրիան էլ է միացել իրենց շարքին ու նրանց նույնպես աջակցում է ԵԽ-ի ղեկավար Դոնալդ Տուսկը: Եվրոպայում փախստականների բաշխման քվոտայի ծրագիրը ազդեցիկ նախագիծ չի եղել: Չնայած որ Կուրցը խոստացել է, որ ջանքեր կգործադրի Եվրոպային միգրացիոն քաղաքականությունների մեջ փոփոխություններ մտցնելու համար:

Եվրոպական պետությունների կողմից փախստականների դեմ որդեգրված խիստ քաղաքականությունների մասին գերմանացի փորձագետ Օլիվեր Էնգլին ասում է.«Իշխանություններին մտահոգում է իրենց քվեարկողների հետագա քայլերը»: ԵՄ-ի բոլոր երկրներում 160 հազար փախստականների բաշխման քվոտայի ծրագիրը 2015թ. ընդունվեց այդ միության անդամ երկրների մեծամասնության կողմից, որի նպատակը փախստականներ ընդունող հիմնական երկրներին այդ թվում Իտալիային ու Հունաստանին աջակցելն է եղել: Սակայն առայսօր այդ փախստականներից միայն 32 հազարն է տեղափոխվել:

Քաղաքական փորձագետ Մարտին Փլոյմի խոսքերով, փախստականների ճգնաժամը, նախքան մեծ թվով փախստակաների մուտքը Եվրոպա, կառավարման ու քաղաքականության որդեգրման ճգնաժամ է: Այժմ փախստականների ճգնաժամին դիմակայելու հարցում ԵՄ-ը երկու թևերի է բաժանվել և յուրաքանչյուր կողմը ջանք է գործադրում իր կարծիքը պարտադրել: Անշուշտ փախստականների ընդունմանը ընդդիմացող կողմին Ավստրիայի միացմամբ այդ կողմի նժարն ավելի է ծանրացել, ինչը փախստականների հարցով Եվրոպայում միատարր քաղաքականության ընդունման կողմակիցների շարքերի թուլացման պատճառ կդառնա:

Պիտակ