ՄԱԳԱՏԷ-ն և Եվրամիությունը ընդգծել են իրենց հովանավորությունը ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83923-ՄԱԳԱՏԷ_ն_և_Եվրամիությունը_ընդգծել_են_իրենց_հովանավորությունը_ՀԳՀԾ_ին
ՄԱԳԱՏԷ-ն և Եվրամիությունը հինգշաբթի օրը Վիեննայում կայացած երկու կողմերի ավագ պաշտոնատարների 6-րդ ամենամյա նիստի ընթացքում ընդգծեցին իրենց հովանավորությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 14:45 Asia/Tehran

ՄԱԳԱՏԷ-ն և Եվրամիությունը հինգշաբթի օրը Վիեննայում կայացած երկու կողմերի ավագ պաշտոնատարների 6-րդ ամենամյա նիստի ընթացքում ընդգծեցին իրենց հովանավորությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:

ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած մամլո հաղորդագրության համաձայն՝ որպես ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի համադրող, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այս միջազգային համաձայնագրի իրագործումը շարունակելու հարցով սերտ կապեր կպահպանի  Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ: ՄԱԳԱՏԷ-ն մինչ այսօր 9 զեկույց հրապարակելով հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի Իսլամական Հանրապետության հավատարմությունը:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության դիրքորոշումը զգայուն պայմաններ է ստեղծել միջազգային այդ կարևոր համաձայնության համար:  2018 թվականի հունվարի 12-ին Թրամփը երրորդ անգամ թարմացրեց Իրանի միջուկային շրջափակումների կասեցումը: Նա միաժամանակ պայմաններ սահմանեց և միջուկային համաձայնությունում ԱՄՆ-ի մնալը պայմանավորեց  ՀԳՀԾ-ում «Մայրամուտի հոդվածի», հրթիռային հարցերի և Իրանի տարածաշրջանային դերի շուրջ բանակցություն անցկացնելու Իրանի համաձայնությամբ: Մինչև 2018 թվականի մայիսի կեսերին Իրանի միջուկային համաձայնության բարեփոխման համար Թրամփի կողմից սահմանված վերջնագրի պատճառով, ՀԳՀԾ-ի նկատմամբ դիրքորոշումները հայտնվել են գիտական ու լրատվական շրջանակների ուշադրության կենտրոնում:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՀԳՀԾ-ի բարեփոխման համար սեղմ բանակցություններ է սկսել Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հետ: Լրատվամիջոցները հաղորդել են, որ ԱՄՆ-ը և Եվրոպան այդ կապակցությամբ աշխատանքային խումբ են կյանքի կոչել: Իրանը խստորեն ընդդիմացել է միջուկային համաձայնությունը բարեփոխելու համար ԱՄՆ-ի պնդումներին: Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Էրաղչին հավաստիացրել է. «Իրանի համար կարևոր չէ, թե ԱՄՆ-ը և Եվրոպան ինչքան են միասին աշխատելու կամ, որ աշխատանքային խումբ են ստեղծել: Կարևոր է այն, որ ՀԳՀԾ-ն վերջնական համաձայնություն է և վերստին բանակցելու կամ համաձայնությունը փոխելու հավանականությունը բացառվում է: Իրանից բացի, Ռուսաստանը և Չինաստանը բազմիցս շեշտել են, որ ՀԳՀԾ-ն վերանայման ու քննարկման չի ենթարկվելու»:

Թրամփի կառավարությունը փորձում է զրոյացնել Իրանի համար ՀԳՀԾ-ի շահերը: ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներին Եվրոպայի հավանական միացումը փաստորեն միջուկային համաձայնության վերջն է նշանակելու: Կասկածի միջավայր ստեղծելը Թրամփի ներկա քաղաքականությունն է, որպեսզի արտասահմանցի ներդրողները ցանկություն չունենան ներկա լինել իրանական շուկայում, թեև Իրանը հավատարիմ է եղել իր բոլոր հանձնառություններին: 

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է , որ քանի դեռ ՀԳՀԾ- ում Իրանի շահերը պահպանվում են, մնալու ենք համաձայնությունում և մնալու կամ հեռանալու համար ԱՄՆ-ի որոշումը չի ազդելու մեր քայլերի վրա: Ի հարկե եվրոպական երկրները ցանկանում են ներկա պայմաններում պահպանել ՀԳՀԾ-ն, սակայն լուսանցքային հարցերը միջուկային համաձայնության հետ կապակցելու ԱՄՆ-ի հետ Եվրոպայի հավանական համաձայնությունը չի օգնելու ՀԳՀԾ-ի պահպանմանը:

Մյուս տարբերակն այն է, որ եվրոպական երկրները ՀԳՀԾ-ի նկատմամբ անկախ քաղաքականություն որդեգրելով, կարող են միջազգային բեմերում ԱՄՆ-ին մեկուսացնելով, անկախ Սպիտակ տան կամքից, համագործակցել Իրանի հետ և օգտվել միջուկային համաձայնության շահերից: Այդ կապակցությամբ Եվրամիության արտասահմանյան ծառայությունների բաժնում Իրանի հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Դենիս Չայիբին ասել է .«Եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային համաձայնությունից, Եվրամիությունը հավանաբար օրենքներ է ընդունելու, որոնց նպատակը լինելու է Իրանի հետ համագործակցող եվրոպական երկրներին պաշտպանելը»: