Իրանի մեծարգո առաջնորդի հայեցակետը.«Պաղեստինի խնդրի միակ ելքը Իսրայելի դեմ պայքարի հզորացումն է»
Ի պատասխան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Էսմայիլ Հանիեի վերջերս հղած նամակի, Իրանի մեծարգո առաջնորդը Պաղեստինի խնդրի կարգավորման միակ ելքը համարել էիսլամական աշխարհում դիմադրության ու պայքարի ճակատի հզորացումը և Իսրայլեի օկուպանտ ռեժիմի դեմ պայքարի ակտիվացումը:
Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«Խարդախ ու օկուպանտ ռեժիմի հետ բանակցության սեղանին նստելը մեծ ու աններելի սխալ է, ինչը կհետաձգի Պաղեստինի ժողովրդի հաղթանակը և կորստից բացի այլ օգուտ չի ունենա այդ ճնշված ժողովրդի համար»:
Ավելի վաղ, Իրանի մեծարգո առաջնորդին հղած նամակում, ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Էսմայիլ Հանիեն բարձր էր գնահատել ՀԱՄԱՍ շարժման նկտամամբ Իրանի կողմից ցուցաբերվող աջակցություններն ու Իրանի մեծարգո առաջնորդի տված խորհուրդները:
ԻԻՀ-ն աշխարհի միակ երկիրն է, որ իսկապես աջակցում ու պաշտպանում է Պաղեստինի ճնշված ժողովրդին ու նրանց գաղափարները: Իրանի սկզբունքային քաղաքականությունն է իրավունքների ձեռքբերման հարցով աջակցել բռնահարված ժողովուրդներին և Պաղեստինի ժողովրդին ցուցաբերվող բազմակողմանի պաշտպանությունը այս քաղաքականության խորհրդանիշն է: Իրանում Փահլավի դինաստիայի կործանմամբ, Թեհրանում փակվեց այս կեղծ ռեժիմի դեսպանատունը և բացվեց Պաղեստինի դեսպանատունը: Բացի այդ, ԻԻՀ հիմնադիր առաջնորդ, լուսահոգի Իմամ Խոմեյնին, ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց որպես Ղոդսի համաշխարհային օր: Իրանի որդեգրած քաղաքականություններն ու ընդունած որոշումների շնորհիվ, Պաղեստինի հարցը դարձավ համաշխարհային խնդիր և այսօր ողջ աշխարհը զգում է պաղեստինցիների ճշվածությունը:
Պաղեստինի ժողովրդին նյութական ու հեգևոր աջակցություն ցուցաբերելուց բացի, քաղաքական դաշտում Իրանը մեծ ջանքեր է գործադրել Պաղեստինի խնդրի կարգավորման համար: Պաղեստինում և այդ երկրից դուրս պաղեստինցիների ազատ ընտրություններին մասնակցելը և իրենց ճակատագրի մասին որոշում կայացնելը, Պաղեստինի խնդրի կարգավորման համար Իրանի քաղաքական նախագծերից մեկն է եղել: Պաղեստինի համար Իրանի «Ծովից գետ» նախագծին դեմ են հանդես եկել Սիոնիստները, ամերիկացիներն ու նրանց տարածաշրջանային աջակիցները:
Պաղեստինի խնդրի կարգավորման ճանապարհին արաբական որոշ երկրների կողմից տարվող խափանարար ջանքերին զուգահեռ, Դիմադրությունն ու Ինթիֆադան Իսրայելի քաղաքականությունների դեմ պաղեստինցի երիտասարդների 70-ամյա պայքարի ոսկյա էջն է: «Ղոդսի ինթիֆադան» դարձել է արդյունավետ միջոց՝ Պաղեստինի գաղափարների իրականացման համար: Իսրայելի կողմից գործադրվաշ օկուպացման քաղաքականության ու ռասիզմի դեմ զինված դիմադրության շնորիվ, Պաղեստինի համար հաղթանակներ են արձանագրվել: Վերադարձի իրավունք ցույցի շրջանակներում պաղեստինցի եկրտասարդների աճը կրկնապատկել է «Ինթիֆադայի տեղական ներուժը» և «Դարի գործարք» նախագծի իրականացման համար ցանկացած ջանք արժանի պատասխան կստանա պաղեստինցի ազատամարտիկների կողմից:
Իսրայելի ապահովության նպատակով պաղեստինցիների իրավունքներն ու նրաց գաղափարները լուսանցք մղելու համար Սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի եռակողմ համագործակցությունը առավել քան երբևէ բացահայտել են փոխզիջման պատրանքը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալով և Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման քայլով, օրակարգի մեջ է մտել փոխզիջման առանցքի հարցը: Այսպիսի պայմաններում, մուսուլման աշխարհում ու Պաղեստինում պայքարի ուժեղացումն ու ամրապնդումը կարեւոր են այս դավադրությունը տապալելու համար: