Իրանի մեծարգո առաջնորդի հայեցակետը. ԱՄՆ, Ֆրանսիայի և Բրիտանիայի «Այգաբացի հանցագործությունը» Սիրիայում
Սիրիայի վրա ԱՄՆ, Ֆրանսիայի և Բրիտանիայի հարձակումը հանցագործություն բնութագրելով, Իրանի մեծարգո առաջնորդն ասել է.«ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահն ու Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են»:
Շաբաթ առավոտյան Իրանի համակարգի մի խումբ պատասխանատուների, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խավերի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի կողմից Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հայտարարությունը կեղծ համարելով Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«ԻԻՀ-ն կանգնելու է դիմադրության ուժերի կողքին։ Տարածաշրջանում ԱՄՆ-ը անշուշտ իր նպատակների իրագործման մեջ կպարտվի»:
Շաբաթ օրը լուսաբացին ԱՄՆ, Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից Սիրիայի տարբեր շրջանների վրա հարձակումը իրականցվել է Սիրիայի Դումայում քիմիական զենքի կիրառման պատրվակով: Մի խնդիր, որի ճշմարտացիությունը, առ այսօր, միջազգային հանրության ու քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների կողմից չի վավերացվել: Սիրիայում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Բրիտանիայի հարձակումը իրականացվել է առանց ՄԱԿ-ի թույտվության և այս քայլը խոսում է միջազգային օրենքների խախտման մասին, ինչը խաթարում է միջազգային անվտանգությունը: Այդ ոլորտում շաբաթ օրը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի վրա հարձակումը՝ անկախ և ազգային իշխանությամբ օժտված մի երկրի դեմ կատարված բացահայտ ոտնձգություն է բնութագրել, ասելով.«Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների կողմից Սիրիայի ռազմական ու ոչ ռազմական կառույցերի դեմ հարձակումը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է համարվում»:
ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության անտեսումը վաղեմի անցյալ ունի: Այս երկիրը 2003թ. նույնպես Իրաքի վրա հարձակվեց չապացուցված հայտարարությունների պատճառով: Այդ խնդրից անցնելով 15 տարի երբեք չի ապացուցվել, որ Իրաքի տապալված բռնապետ Սադդամը զանգվածային կոտորածի զենք է ունեցել: Նախքան Իրաք մտնելը ամերիկացիները այդ երկրում չկարողացան հասնել իրենց նպատակներին: Իրաքի ժողովրդի ամենօրյա սպանությունը, այդ երկրում անապահովության տարածումը և ահաբեկչական խմբերի այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծումը՝ Իրաքում ԱՄՆ ներկայության արդյունքներն են եղել: Այս ընթացքը նույնպես կրկնվել է Աֆղանստանում և Աֆղանստանում ԱՄՆ նեկայությունից անցնելով 17 տարի այս երկիրը խաղաղ ու անվտանգ օր չի տեսել: Աֆղանստանում ահաբեկչական հարձակումների շարունակումը և այդ երկրում ԻԼԻՊ-ի ներթափանցումը կատարվում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների թույլտվությամբ:
Իրաքի, Աֆղանստանի և այսօր Սիրիայի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները տարածաշրջանի բարեկամները չեն և երբ իրենց շահերը վտանգված տեսնեն կեղծ մեղադրանքներ ստեղծմամբ, ՄԱԿ-ի կանոնադրության հակառակ հարձակման թիրախ կդարձնեն որևէ անկախ երկրի և այդ ինքնագլուխ քայլը հանցագործության բացահայտ նմուշ է: Սիրիայի վրա ԱՄՆ, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ցուցադրական հարձակումը կատարվել է Արևելյան Ղութայում «Դիմադրության ճակատի» ռազմավարական հաղթանակից հետո: Նրանք անկախ երկրի դեմ այդ ոտնձգությունը կատարեցին Դումայի քիմիական կեղծ հարձակման դեմ պատասխան քայլի դիմելու պատրվակով:
ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից աջակցվող ահաբեկիչները պարտության են մատնվում ԻԻՀ-ի ու Սիրիայի գլխավորած «Դիմադրության ճակատի» ջանքերի շնորհիվ: Սիրիայի պատերազմից անցնելով 7 տարի այսօր այդ երկրի ռազմական ու քաղաքական գործուղությունները վերտարածաշրջանային ուժերի ցանկությամբ չեն կառավարվում: Այնպես որ Իրանի մեծարգո առաջնորդը շեշտել է.«Չնայած ԱՄՆ-ի եւ նրա գործակալների աջակցությանը, դիմադրության ճակատը կարողացավ պահպանել Սիրիան եւ Իրաքը»: