Մայիս 10, 2018 18:53 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների խորացումը, Մոսկվան ուշադրություն չի դարձնում Թրամփին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ընդգծել է.«ԱՄՆ-ի կողմից կիրառվող հակաիրանական պատժամիջոցներով հանդերձ, Մոսկվան պատրաստ է խորացնել իր հարաբերությունները Իրանի հետ: « Ռուսաստանը վճռական  է շարունակել Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման գործընթացը»,նշել է նա:

Թվում է, որ Իրանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը և Թեհրանի հետ հարաբերությունները խորացնելու այդ երկրի պնդումը, Մոսկվայի արձագանքն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած վերջին քայլին: Առանց հաշվի առնելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով նախատեսված պարտավորությունները, ԱՄՆ-ն մայիսի 8-ին հայտարարեց.«Քանի որ ՀԳՀԾ-ն չի ապահովում ԱՄՆ-ի շահերը, Վաշինգտոնը հրաժարվում է դրանից ու պատրաստվում է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ»:

Իր հեգեմոնիկ կողմնորոշման և  միակողմանի քաղաքականության շրջանակներում, Միացյալ Նահանգները կարծում է, որ իր օրինակին կհետևեն 5+1 խմբի մյուս անդամ երկրները, մասնավորապես նրա եվրոպացի գործընկերները ,մինչդեռ ԱՄՆ մրցակից ու թշնամի երկրներ՝ Չինաստանն ու Ռուսաստանը այդ երկրին դեմ դիրքորոշմամբ են հանդես եկել, իսկ նրա դաշնակիցներ՝ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան, քննադատելով Թրամփի դիրքորոշումն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է Մոսկվայի հավատարմությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ: Ռուսները համոզված են, որ  Իրանը լիովին հավատարիմ է եղել իր պարտավորություններին և ոչ մի հիմք չկա միջուկային համաձայնությունը թուլացնելու համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այդ երկրի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ : Նրանք կարևորել են միջազգային համաձայնագրի պահպանումը:

Վաշինգտոնը վերջին տարիներին, այսինքն 2014 թվականին, Ուկրաինայի ճգնաժամից հետո խորացրել է  իր թշնամանքը Մոսկվայի նկատմամբ: ԱՄՆ նախագահական ընտրություններից և այդ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցն առաջ քաշվելուց հետո, Վաշինգտոնը թափ է հաղորդել Մոսկվայի դեմ իր սադրիչ քայլերին, մասնավորապես CAATSA-ի  օրենքի շրջանակում:    CAATSA-ն «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքն է:

Ի դեպ, 2017 թ. Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում, ԱՄՆ-ը Ռուսաստանին ու Իրանին ներկայացրել է որպես միջազգային ու տարածաշրջանային սպառնալիքներ:

Մոսկվայի ու Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի բացահայտ թշնամանքը հանգեցրել է նրանց հարաբերությունների մերձեցմանը: Մյուս կողմից, Կասպից ծովի անվտանգության պահպանման, Սիրիայի ,հատկապես ահաբեկչության դեմ մղվող պայքարի  ոլորտներում երկու երկրի ընդհանուր շահերը , ինչպես նաև արդյունաբերության, առևտրի, տնտեսության, ռազմական ու անվտանգության բնագավառներում Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունների ընդլայնումը  ստեղծել են դրական հեռանկարներ երկու երկրի հարաբերությունների առջև:

Ներկա դրությամբ, երբ Եվրոպական երկրները  ՀԳՀԾ-ի շրջանակներից դուրս հարցերի արծարծման ոլորտում ուղեկցում են ԱՄՆ-ին, և  վերջինս էլ հրաժարվել է միջուկային գործարքից, ենթահող է ստեղծվել Իրան-Արևմուտք հարաբերություններում ավելի մեծ ճեղքվածք առաջանալու համար: Իսկ մյուս կողմից նպաստավոր պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունների ընդլայնման համար: Ռուսաստանը ներկայումս Իրանին դիտում էորպես գործընկեր, և Իրանի դիրքորոշման ամրապնդումը նկատի է առնվել արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ առճակատման շրջանակում:

Արդյունքում ակնկալվում է ,որ այդ երկիրը լիովին աջակցելով ՀԳՀԾ-ին, նաև հակազդեցություն ցուցաբերի Իրանի դեմ ԱՄՆ-ի հավանական քայլերին: Չպետք է մոռանալ ,որ Ռուսաստանը ևս արևմուտքի պատժամիջոցների զոհն է և տարբեր ոլորտներում  դիմագրավում է ԱՄՆ-ի  ճնշումներին:

Պիտակ