Մայիս 26, 2018 12:31 Asia/Tehran
  • ԱՄՀ-ն քննադատում է  Իրանի ու Ռուսաստանի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Քրիստիեն Լագարդն ուրբաթ օրը քննադատել է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի անխոհեմ մոտեցումը:

Լագարդը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ավարտին հայտարարել է, պր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է փոխի  Իրանի և Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը  :

Սա առաջին անգամն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարը, որպես միջազգային կարևոր ֆինանսական հաստատություն, քննադատում է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ  ԱՄՆ-ի անտրամաբանական մոտեցումը: Թվում է թե Լագարդի քննադատություններն ուղղված են ԱՄՆ-ի կողմից Իրանի և Ռուսաստանի դեմ սահմանված շրջափակումների դեմ:

ԱՄՆ-ը միշտ պատժամիջոցներն օգտագործել է որպես տնտեսական գործիք, ճնշում գործադրելու իր հակառակորդների վրա` նրանաց քաղաքականությունները փոխելու կամ Վաշինգտոնի պահանջներին ենթարկվելու նպատակով:

2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ նախկինում սահմանված միջուկային բոլոր պատժամիջոցները վերականգնելուց բացի, նոր պատժամիջոցներ  է կիրառելու Իրանի դեմ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ դրանք կլինեն պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները:

Թրամփի կառավարությունը, չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման իր նախորդ խոստմանը, Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ոչ միայն շարունակել է նախորդ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, այլև հաստատել և կիրառել են CATSA-ի օրենքը՝ Մոսկվայի նկատմամբ զանգվածային պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Վաշինգտոնի այս քայլն արժանացել է եվրոպական գործընկերների քննադատությանը:

Լագարդն ընդգծել է, որ այս երկու երկրների նկատմամբ ԱՄՆ քաղաքականության, այդ թվում պատժամիջոցների կիրառման նպատակներն անորոշ են, հետևաբար այդ քաղաքականությունները պետք է փոխվեն:

Լագարդի խոսքերով, պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված  են իրական մարդկանց, ընկերությունների կամ տնտեսական խմբերի դեմ:

Մյուս կողմից, Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Լագարդը  բազմիցս քննադատել  է նրա քաղաքականությունները, որոնք  հակասում են  առևտրի միջազգային օրենքներին:

Միջազգային ֆինանսական  այս կառույցի տեսանկյունից, հակաառևտրական քաղաքականության ընդունումը չի կարող փոխհատուցել երկրների առևտրի հաշվեկշիռը և վտանգավոր է գլոբալ տնտեսական աճի համար:

Թրամփը միշտ հայտարարել է որ ազատ առևտուրը վնասել է ԱՄՆ տնտեսությունունը և սպառնացել է խոչընդոտել ազատ առևտրին:

Մյուս կողմից աշխարհի խոշոր երկրների առաջնորդների, հատկապես զարգացող տնտեսությունների և արտահանող երկրների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության տեսանկյունից, պաշտպանականության և առևտրային ազատության դեմ պայքարի քաղաքականության ընդունումը ոչ միայն կվնասի գլոբալ տնտեսությանը, այլ բացասական ազդեցություն կունենա այնպիսի երկրների տնտեսական զարգացման վրա, որոնք ունեն նման քաղաքականություն:

Լագարդի կարծիքով, ԱՄՆ-ի խիստ դրամավարկային քաղաքականության արդյունքում զարգացող երկրներից կապիտալի դուրսբերումը և ապրանքների ներմուծման և ծառայությունների տեղափոխման հարցում որոշ երկրների խոչընդոտումը համաշխարհային տնտեսական համակարգի մարտահրավերներից մեկն է:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Լագարդի քննադատությունը , ինչպես նաև  այլ երկրների ղեկավարների   նմանատիպ հայտարարություններն ուղղված ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ, վկայում են, որ Մոսկվան կոնֆերանսն օգտագործել է որպես պլատֆորմ` ԱՄՆ-ի քաղաքականությունները ինչպես նաև ՀԳՀԾ-ի ու  Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները քննադատության առարկա դարձնելու համար:

Պիտակ