Օգոստոս 15, 2018 19:38 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան մերժել է  իր միջուկային սպառազինությունը կրճատելու ԱՄՆ-ի առաջարկը

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Հյուսիսային Կորեան չի համաձայնվել իր միջուկային սպառազինությունը 60-70 տոկոս կրճատելու Վաշինգտոնի առաջարկությանը:

Պոմպեոն ավելացրեց. «Մենք համաձայն  ենք   Հյուսիսային Կորեայի 60-70 տոկոսի զինաթափմանը, սակայն այդ երկրի առաջնորդը չի ընդունում այս առաջարկը»:

Որոշ փորձագետներ համոզված են, որ  Կիմ Չեն Ընի հոր հետ Քլինթոնի խոստմնադրժության փորձը պատճառ է դարձել որ  Հյուսիսային Կորեան մերժի ԱՄՆ-ի հետ բանակցության առաջարկը: Հյուսիսային Կորեայի հետ  ԱՄՆ-ի  բանակցությունները   լավ չեն ընթանում, և  Սպիտակ Տունը  մտահոգված է բանակցությունների համար: Պոմպեոյի խոսքերը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է ամբողջական  միջուկային զինաթափման առաջարկից, և Վաշինգտոնը ակնհայտորեն նահանջել է իր նախկին դիրքերից:

Հյուսիսային Կորեայի դեմ շարունակվող սպառնալիքները, ԱՄՆ-ի զորավարժությունները Կորեական թերակղզում իր դաշնակիցների հետ, Հյուսիսային Կորեայի դեմ ամերիկացի պաշտոնյաների նվաստացուցիչ հայտարարությունները և  ամենակարևորը, Իրանի դեմ  ԱՄՆ-ի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի հարցով, բոլորը կարող են անվստահություն առաջացնել Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի բանակցությունների շարունակման գործընթացում: Այնուամենայնիվ, թվում է, որ ամենակարևոր խնդիրը որ պատճառ դարձավ  Կիմ Չեն Ընը հրաժարվի բանակցել ԱՄՆ-ի հետ և չվստահել ամերիկացիներին Վաշինգտոնի միակողմանի հրաժարումն էր ՀԳՀԾ-ից:

Ամերիկացի ավագ սենատոր Բեն Քարդինի խոսքով. «ԱՄՆ-ի հանդեպ վստահության բացակայության վերաբերյալ Իրանի փաստարկն ապացուցվեց ՀԳՀԾ-ից Դոնալդ Թրամփի կառրավարության դուրս գալով»:

Միջազգային պարտավորությունների և  համաձայնագրերի նկատմամբ Միացյալ Նահանգների անհավատարմությունը խոչընդոտ է  հանդիսանում  Կորեական թերակղզում բանակցությունների համար:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և Անվտանգության խորհրդի բանաձևի խախտումը արժանացել են համաշխարհային հանրության քննադատությանը: Միջազգային համաձայնագրերի նկատմամբ,  Միացյալ Նահանգների անհավատարմությունը  երկրներին այն եզրակացության է բերել, որ ԱՄՆ-ի հետ բանակցելու և համաձայնագիր կնքելու դեպքում, արդյոք ԱՄՆ-ը կկատարի իր պարտավորությունները, թե ՀԳՀԾ-ի կամ Կլիմայական փոփոխության մասին Փարիզյան համաձայնագրի նման  դուրս կգա նոր համաձայնագրերից:

ՀԳՀԾ-ի հետ կապված  իրադարձությունները և   ԱՄՆ-ի հետ բանակցության կապակցությամբ Իրանի զգուշացումները  Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներին դարձրին զգոն:  ԱՄՆ-ի որոշ քաղաքացիների ազատ արձակումից հետո  Փխենյանը որևէ փոխադարձ դրական քայլ չի տեսել Վաշինգտոնից: Եվ այժմ եկել է այն եզրակացության, որ բանակցությունները  պետք է օգտագործել միայն որպես հակազդեցության լծակ ԱՄՆ-ի հետագա քայլերը զսպելու համար:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի փոխնախագահ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է. «Մենք չպետք է զարմանանք Հյուսիսային Կորեայի վարքագծով, որը ցույց է տալիս, որ Թրամփի մոտեցումները և նրա հապճեպ ու  ապարդյուն գործողությունները ձախողվել են»: 

Թվում է, թէ ձախողվել է Դոնալդ Թրամփի միջազգային քաղաքականությունը և Հյուսիսային Կորեան փորձում է ԱՄՆ-ի հետ այնպիսի համաձայնության հասնել, որը  կարող է դիմակայել ԱՄՆ-ի քայլերին:

Պիտակ