Պաղեստինցիներին այլ քաղաքացիություն շնորհելը մարդկության դեմ ամենամեծ ոճրագործությունը. Լիբանանի նախագահ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100561-Պաղեստինցիներին_այլ_քաղաքացիություն_շնորհելը_մարդկության_դեմ_ամենամեծ_ոճրագործությունը._Լիբանանի_նախագահ
Լիբանանի նախագահ Միշել Աունը պաղեստինցիներին այլ երկրների քաղաքացիություն շնորհելու որոշների ջանքն աշխարհում արդարության դեմ ամենամեծ ոճրագործությունն է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2018 08:25 Asia/Tehran
  • Պաղեստինցիներին այլ քաղաքացիություն շնորհելը մարդկության դեմ ամենամեծ ոճրագործությունը. Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահ Միշել Աունը պաղեստինցիներին այլ երկրների քաղաքացիություն շնորհելու որոշների ջանքն աշխարհում արդարության դեմ ամենամեծ ոճրագործությունն է համարել:

Արևմտյան որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Լիբանանում շուրջ 500 հազար պաղեստինցի ապաստանյալներին քաղաքացիություն շնորհելու համար Լիբանանի վրա ճնշում գործադրելով փորձում են ապահովել Սիոնիստական ռեժիմի շահերը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միշել Աըունը շաբաթ օրը Արևելյան Կաթողիկե եկեղեցու համայնքի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ պաղեստինցի ապաստանյալներին այլ երկրների քաղաքացիություն շնորհելն անընդունելի և անարդար լուծում է համարել:

Լիբանանի նախագահը նաև անդրադառնալով սիրիացի ապաստանյալների իրենց հայրենիք վերադառնալու շուրջ ՄԱԿ-ի հետ այդ երկրի տարաձայնությանն ընդգծեց նրանց վերադարձի ուղղությամբ այդ կազմակերպության ջանքի անհրաժեշտությունը:

Աըունն իր արտահայտությունների մեկ այլ բաժնում անդրադարձել է Լիբանանում նոր կառավարության ձևավորմանն ու այդ ճանապարհին առկա արգելքների վերացմանը և ասել է. «Այս հարցում ցանկացած թերացում վնասելու է երկրին»: