Նոյեմբեր 25, 2018 11:06 Asia/Tehran
  • Հալեպում քիմիական հարձակման վիրավորների թիվն աճել է

Հալեպի «Ալ-Խալեդիա» և «Ալզահրա» բնակավայրերի ուղղությամբ գրոհայինների արձակած հրթիռների հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի, որոնց թվում կանայք և երեխաներ կան:

Շաբաթ երեկոյան Հալեպի բնակելի շրջանները ահաբեկիչները հրետանակոծել են քլոր պարունակող հրթիռներով:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Հալեպում ահաբեկիչների հրետակոծության հետևանքով հոսպիտալացված են մեծ թվով քաղաքացիներ:

Ահաբեկիչներն ավելի վաղ քիմիական հարձակումներ էին իրականացրել Սիրիայի տարբեր տարածքներում, այդ թվում՝ Խան Շեյխունում և Արևելյան Ղութայում և փորձել էին Դամասկոսին ներկայացնել  այդ հարձակումներ պատասխանատու, Սիրիայի դեմ ռազմական հարձակման պատրվակ ստեղծելով արևմուտքի համար:

Պիտակ