Հարյուրավոր սիրիացի փախստականներ իրենց հայրենիք են վերադարձել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101724-Հարյուրավոր_սիրիացի_փախստականներ_իրենց_հայրենիք_են_վերադարձել
Սիրիայի փախստականների բնակեցման կենտրոնը հայտարարել է, որ անցած երկու օրերի ընթացքում, հարյուրավոր սիրիացի փախստականներ, Լիբանանից ու Հորդանանից իրենց հայրենիք են վերադարձել:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 09, 2018 13:08 Asia/Tehran
  • Հարյուրավոր սիրիացի փախստականներ իրենց հայրենիք են վերադարձել

Սիրիայի փախստականների բնակեցման կենտրոնը հայտարարել է, որ անցած երկու օրերի ընթացքում, հարյուրավոր սիրիացի փախստականներ, Լիբանանից ու Հորդանանից իրենց հայրենիք են վերադարձել:

Մի հաղորդագրություն տարածելով, Սիրիայի փախստականների բնակեցման կենտրոնը հայտարարել է, որ անցած երկու օրերի ընթացքում «Ջադիդա Յաբուս» և «Թելքալախ» սահմանային անցակետերից 882 փախստականներ Լիբանանից Սիրիա են մուտք գործել, որոնցից 192-ը կանայք ու երեխաներ են:

Հաղորդագրության համաձայն, 690 սիրիացի փախստականներ, այդ թվում՝ 207  կանայք ու 352 երեխաներ, «Նասիբ» սահմանային անցուղուց Հորդանանից Սիրիա են մուտք գործել:

Անցած հինգշաբթի օրը, Լիբանանի կառավարությունը հայտարարել է, որ շուրջ 1000 սիրիացի փախստականներ Լիբանանից կամավոր վերադարձել են իրենց հայրենիք:

Սիրիայում անվտանգության իրավիճակի բարելավմամբ պայմանավորված, վերջին ամիսներին նոր թափ է ստացել սիրիացի փախստականների իրենց հայրենիք վերադառնալու գործընթացը: