Լիբանանի բանակը մարտական պատրաստության է բերվել բռնագրավյալ Պաղեստինի սահմանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101735-Լիբանանի_բանակը_մարտական_պատրաստության_է_բերվել_բռնագրավյալ_Պաղեստինի_սահմանում
Լիբանանի սահմանում Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերից հետո, Լիբանանի բանակը մարտական պատրաստության է բերվել բռնագրավյալ Պաղեստինի սահմանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2018 14:44 Asia/Tehran
  • Լիբանանի բանակը մարտական պատրաստության է բերվել բռնագրավյալ Պաղեստինի սահմանում

Լիբանանի սահմանում Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերից հետո, Լիբանանի բանակը մարտական պատրաստության է բերվել բռնագրավյալ Պաղեստինի սահմանում:

Կիրակի օրը, Սիոնիստական ռեժիմի բանակայինները փորձել են առանց Լիբանանի բանակի տեխնիկական հետաքննությունների խմբի ներկայության, նշաններ դնել Լիբանանի հարավում գտնվող Մեյս Էլ Ջեբալ գյուղի դիմաց գտնվող կապույտ գծին: Իսկ այդ տարածքում Լիբանանի բանակայինների ներկայությունից հետո, սիոնիստ բանակայինները հարկադրված նահանջել են:

«Կապույտ գիծը» որոշում է Լիբանանի ու բռնագրավված Պաղեստինի սահմանը: 2000թ. Սիոնիստական ռեժիմի նահանգից հետո, գիծը պատկերվել է ՄԱԿ-ի կողմից՝ Լիբանանի հարավային շրջանների 22 տարիների բռնազավթմանը վերջ դնելու համար:

Շաբաթ օրը, սիոնիստ բանակայինները շարժման հանդեպ զգայուն սենսորներ են տեղադրել Պաղեստին-Լիբանան սահմանին գտնվող Միս Ջաբիլ շրջանում:

Լիբանանի հետ 33-օրա պատերազմի ավարտից հետո 2006թ, հրապարակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը Սիոնիստական ռեժիմին հեռու է պահում Լիբանանի դեմ թշնամական քայլերից : Սակայն այս ռեժիմն անտեսում է թիվ 1701 բանաձը: