Հունվար 18, 2019 17:41 Asia/Tehran
  • Իրաքի Ալ- Հաշդ Ալ-Շաաբին հարձակվել է Սիրիայի Դեյր Էլ-Զորում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիրքերի վրա

Իրաքի «Ալ- Հաշդ Ալ-Շաաբի»-ի կողմից Սիրիայի արևելյան Դեյր Էլ-Զոր նահանգում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիրքերի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել են առնվազն 15 ահաբեկիչներ:

Ինչպես հաղորդում է «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը, Դեյր  Էլ-Զոր նահանգի հարավ-արևելյան  Սուսե տարածքում, ԻԼԻՊ-ի դիրքերը հայտնվել են Իրաքի «Ալ- Հաշդ Ալ-Շաաբի»-ի ուժերի հրետանային հարձակումների թիրախում:

Ավելի վաղ, Իրաքի «Ալ- Հաշդ Ալ-Շաաբի»-ի հայտարարության համաձայն՝ այդ երկրի կործանիչները ռմբակոծել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխների հանդիպման վայրը, որտեղ սպանվել են ԻԼԻՊ-ի 7 պարագլուխներ:

Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հավաքման կենտրոնների վրա Իրաքի օդային ու ցամաքային հարձակումներն իրականանում են ահաբեկչության դեմ պայքարին ուղղված Դամասկոս-Բաղդադ համագործակցության շրջանակում:

Չնայած Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կրած պարտությանն, այդ խմբի մնացած անդամները ցրված են Իրաքի ու Սիրիայի սահմանամերձ շրջաններում:

Պիտակ