ՅՈՒՆԻՍԵՖ. 11 միլիոն եմենցի երեխաներ անհապաղ օգնության կարիք ունեն
ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամը` ՅՈՒՆՍԻԵՖ-ը, մի հաղորդագրությամբ հայատարարել է, որ 11 միլիոն եմենցի երեխաներ ունեն անհապաղ աջակցության կարիք:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միջին Արևելքի և Աֆրիկայի հյուսիսի հարցերով տնօրեն Խեյրաթ Կաբալարին, այդ հաղորդագրոթյան մեջ հայտարարել է, որ մոտավորապես 2 միլիոն եմենցի երեխաների սպառնում է սովը, իսկ մոտ 360 հազար երեխա գտնվում է սովի պայմաններում և պայքարում կյանքի համար:
Միևնույն ժամանակ, Եմենի Ալ Հոդայդա նահանգի նահանգապետի տեղակալ Ալի Ղաշարը, Լիբանանի Ալ Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Ալ Հոդայդայի շրջափակումը շարունակվում է և քաղաքում հումանիտար վիճակն աղետալի է»:
Չնայած Եմենում հաստատված հրադադարին, Սաուդյան կոալիցիան շարունակում է ամեն խախտել հրադադարի ռեժիմը: