Սիոնիստական ռեժիմի բանակայինները ոչնչացրել են 13 պաղեստինյան գյուղերի ջրամատակարարման ցանցերը
Սիոնիստական ռեժիմի բանակայինները ոչնչացրել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող 13 պաղեստինյան գյուղերի ջրամատակարարման ցանցերը:
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ալ-Խալիլ լեռան շրջանում, Իսրայելի օկուպանտ ռեժիմի զորայինները ոչնչացնելով պաղեստինյան գյուղերի ըմպելի ջրի խողովակները, դրանք բեռնատարներով դուրս են բերել այդ շրջանից:
Ըստ հաղորդման՝ սիոնիստներով բնակեցված ավաններում յուրաքանչյուր անձի ջրի սպառնման միջին չափը 7 անգամ գերազանցում է Հորդանան գետի արևմտյան ափին ապրող յուրաքանչյուր պաղեստինցու ջրի սպառնման չափին:
Հորդանան գետի արևմտյան ափի ավելի քան 60 տոկոսը գտնվում է Իսրայելի զորայինների վերահսկողության տակ: Սիոնիստական ռեժիմն այդ տարածքներն օգտագործում է ավանների ընդլայնման և ռազմական վարժանքների համար:
Սիոնիստական ռեժիմն այն դեպքում է պաղեստինցիներին զրկել ամենատարրական կարիքներից՝ ջրից, հոսանքից ու կրթության հնարավորությունից, երբ պաղեստինցի երեխաներն իրենց ջուրն ապահովելու համար պարտավոր են երկար ճանապարհ կտրել կամ էլ հորերից ջուր քաշել: