Եմենի արևմուտքում սաուդյան կործանիչների հարձակումների հետևանքով սպանվել են խաղաղ բնակիչներ
Եմենի արևմուտքում սաուդյան ոտնձգիչ կործանիչների հարձակման ընթացքում սպանվել ու վիրավորվել են մի խումբ խաղաղ բնակիչներ:
Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հաջջա նահանգի Քեշար քաղաքը հարձակումների թիրախում է եղել:
Ուրբաթ կեսօրից հետո, Սաուդյան կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են Քեշար քաղաքը, որի ընթացքում սպանվել են եմենական մի ընտանիքի երեք անդամներ և երեք ուրիշներ վիրավորվել են:
Եմենի ժողովրդական ուժերն ու բանակը երկրի հյուսիսում գտնվող Ալ-Ջոֆ նահանգի Մաջմա Էլ-Մոթուն շրջանում սպանել են մի խումբ սաուդցի վարձկանների:
Սաուդյան վարչակազմն ու դաշնակիցները շուրջ չորս տարի Եմենում կոտորել են հազարավոր խաղաղ բնակչության և ավերել են այդ երկրի հիմնաշենային կառույցները, սակայն ժողովրդի ցուցաբերած դիմադրության արդյունքում, անկատար են մնացել նրանց նպատակները: