Ապրիլ 20, 2019 18:59 Asia/Tehran
  • Լիբիայի հակամարտության ընթացքում զոհվել է 220 մարդ

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը զեկուցել է, որ Լիբիայի հակամարտության ընթացքում զոհվել է 220 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում նոր զինված հակամարտության սկսվելուց հետո ,220 մարդ զոհվել եւ 166 մարդ վիրավորվել է:

Զեկույցի համաձայն, վերջին հակամարտությունների ընթացքում սպանված քաղաքացիական անձանց թվում են կանայք, երեխաներ եւ աշխատավորներ: 

Լիբիայում տեղի ունեցած հակամարտությունը հանգեցրել է շուրջ 19 հազար մարդկանց տեղահանման:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել `իրենց գործողություններով չվնասել քաղաքացիներին:

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարն ապրիլի 4-ից հարձակման է ենթարկել մայրաքաղաքը, ինչի հետևանքով, քաղաքացիական պատերազմի նոր փուլ է ձեւավորվել ազգային բանակի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ կապվող Ֆաեզ  Ալ-Սերաջի գլխավորած բանակի միջև:

 

 

 

Պիտակ