Ապրիլ 24, 2019 09:42 Asia/Tehran
  • Լիբանանի ազգային միասնության կառավարության ղեկավար. Արտաքին ուժերը զինում են Հավթարին

Լիբանանի ազգային միասնության կառավարության ղեկավարը նշել է, որ այդ երկրում նոր հակամարտության սկսվելուց հետո, Խալիֆա Հավթարի օտարերկրյա հովանավորները նրան զինել են:

Ֆայեզ Ալ Սարաջն առանց նշելու որևէ կոնկրետ երկրի անուն, հայտարարել է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում սկսված անհանդարտություններիի սկզբից, Խալիֆա Հավթարի օտարերկրյա հովանավորները նրան զինել են:

Զգուշացնելով Լիբանանի դեմ արտաքին ուժերի հրահրմամբ տեղի ունեցող պատերազմի կապակցությամբ, ա հավելել է, որ և Տրիպոլիի վրա հարձակումից և առաջ և հետո, Հաֆթարին զենքի փոխանցումը չի դադարեցվել:

Որոշ աղբյուրներ հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Ֆրանսիան աջակցում են Լիբանանի բանակի հրամանատար Խալիֆե Հավթարին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անցած շաբաթ  Հաֆթարի հետ զրուցելուց հետո հայտարարել էր, որ Լիբիայի բանակի հրամանատարն ահաբեկչության դեմ պայքարում ազդեցիկ դերակատարություն ունի:

Ապրիլի 4-ին, գեներալ Խալիֆա Հաֆթարը ռազմական գործողություն է սկսել Տրիպոլիի դեմ, որտեղ տեղակայված է այդ երկրի ազգային միասնության կառավարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս գործողության մասին իր զեկույցում հայտարարել է, որ 2019թ ապրիլի 4-ից 264 մարդ սպանվել է, 1226 մարդ՝ վիրավորվել, ևս 35 հազարը տեղահանվել են:

 

 

Պիտակ