Մայիս 07, 2019 09:38 Asia/Tehran
  • Լիբիայի բնակիչները բողոքում  են այդ երկրի ներքին գործերին Սաուդյան Արաբիայի միջամտության դեմ

Լիբիայի հազարավոր բնակիչներ, հավաքվելով Տրիպոլիում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առջև, բողոքել են այդ երկրի ներքին հարցերին Ռիադի և Աբու Դաբիի միջամտության դեմ:

Տրիպոլիում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առջև հավաքված ցուցարարները, բողոքել են այդ երկրի Ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հավթարի նկատմամբ Ռիադի և Աբու Դաբիի հովանավորության դեմ:

Ցուցարարները կրել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Բին Սալմանի, թագավոր Մալեք Սալմանի և Էմիրությունների թագավոր Աբդուլազիզ Բին Զայեդի նկարները, որոնք խաչաձև նշանով ջնջված են եղել:

Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել այդ երկրի օրինական կառավարությանը, որը վայելում է նաև միջազգային հանրության հովանավորությունը:

Խալիֆա Հաֆթարի ուժերը, Սաուդյան Արաբիայի և Էմիրաթների հովանավորությամբ, հարձակում են իրականացրել Տրիպոլիի դեմ: Ապրիլի 4-ին սկսված հարձակման հետևանքով, մինչ այժմ զոհվել է 432 մարդ:

 

 

 

Պիտակ