Մայիս 16, 2019 09:36 Asia/Tehran
  • Amnesty International. ԱՄԷ-ի կործանիչները ռմբակոծել են Լիբիայի մայրաքաղաքի բնակելի տարածքները

Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբիայի Ազգային բանակի ուժերը, որոնք հովանավորվում են ԱՄԷ-ի կողմից, հարձակում են իրականացրել Տրիպոլիի վրա:

Կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերի կողմից Տրիպոլիի վրա իրականացված հարձակումը կարող է լինել մարդկության դեմ ուղղված հանցագործություն:  

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության գերագույն խորհրդի նախագահ Խալեդ Ալմաշրին, քննադատելով Եգիպտոսին ու ԱՄԷ-ին՝ Հաֆթարի ուժերին աջակցելու համար, նշել է, որ ԱՄԷ-ն ձգտում է անհանդարտություններ առաջացնել արաբական երկրներում:

Հաֆթարը, որը վայելում է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի հովանավորությունը, սույն թվականի ապրիլի 4-ին հարձակում սկսեց Տրիպոլիի դեմ, որի ըթնացքում մինչ այժմ զոհվել է 454 մարդ:

 

 

Պիտակ