Հունիս 26, 2019 18:19 Asia/Tehran
  • Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 700 մարդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ ապրիլի 4-ից ի վեր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մեկնարկած պատերազմի հետևանքով ավելի քան 700 մարդ զոհվել է, որնցից 41-ը քաղաքացիական անձինք են եղել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ պատերազմի հետևանքով վիրավորվել են 4 հազար 407 մարդ, որոնցից 137 քաղաքացիներ են եղել: Իսկ նրանց բուժման համար կարիք կա դեղորայքի և բժշկական սարքերի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոյաների խոսքերով,  Տրիպոլի արվարձանում տեղի ունեցող պատերազմի հետևանքով դժվարացել է քաղաքացիներին օգնություն հասցնելու գործընթացը և հումանիտար օգնությունների բեռնատար մեքենաները չեն կարողանում մտնել Տրիպոլի:

Լիբիայի ազգային բանակը, որին գլխավորում է Խալիֆա Հաֆթարը, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հովանավորությամբ, ապրիլի 4-ից սկսել է հարձակումը Տրիպոլիի վրա:

Սակայն ազգային կոալիցիայի ուժերի դիմադրության շնորհիվ նրանք չեն կարողանում ներթափանցել քաղաք:

Պիտակ