Հունիս 28, 2019 12:58 Asia/Tehran
  •  Բացահայտվել է  Լիբիայում Ֆրանսիայի և ԱՄԷ-ի ռազմական միջամտությունը

Ֆրանսիայի ու ԱՄԷ-ի ուժերը, Լիբիայի օրինական կառավարության դեմ ռազմական միջամտության նպատակով, ներկա են եղել Հաֆթարի ռազմական շտաբում:

Ալ Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Տրիպոլիի հարավում գտնվող Գարյան շրջանում տեղակայված  գեներալ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի շտաբի հրամանատարներից մեկը հայտարարել է, որ շտաբում ներկա են նաև Ֆրանսիայի ու ԱՄԷ-ի ռազմական սպաներ:

Ալի Մոհամմադ Ալ Շեյխին ասել է, որ Ֆրանսիայի և ԱՄԷ-ի զինված ուժերը նպատակ ունեն ղեկավարել Լիբիայի մայրաքաղաքի գրավելուն ուղղված ռազմական գործողությունները:

Բացի այդ, սոցիալական ցանցերում հրապարակված որոշ տեսանյութերում երևում են նաև աֆրիկացի, այդ թվում՝ սուդանցի զինվորներ, ովքեր կռվում են Խալիֆա Հաֆթարի ուժերի կողքին:

Խալիֆա Հաֆթարի ուժերը, ապրիլի 4-ից Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և արևմտյան երկրների աջակցությամբ, հարձակում են իրականացնում Լիբիայի մայրաքաղաքի վրա, սակայն չեն կարողացել գրավել այն:

 

Պիտակ