Հուլիս 08, 2019 19:00 Asia/Tehran
  • Աֆրիկյան լիգան դատապարտում է Լիբիայում արտաքին միջամտությունը

Աֆրիկյան միության անվտանգության եւ խաղաղության խորհուրդը երկուշաբթի օրը մի հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Լիբիայում արտաքին միջամտության ավելացման եւ չնայած միջազգային արգելքներին, զենքի շարունակական առաքման կապակցությամբ:

Հայտարարությունում  նշված է. «Մենք խստորեն դատապարտում ենք օտարերկրյա միջամտությունները ցանկացած կողմից, որը ազդում է աֆրիկյան մայրցամաքի խաղաղության վրա»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Լիբիայում բռնի գործողությունները պետք է արագ դադարեցվեն,  և սկսվի քաղաքական գործընթացը եւ բանակցությունները:

Աֆրիկայի միության անվտանգության  և  խաղաղության խորհուրդը նա և ընդգծել է, իր մտահոգույունը  Լիբիայում զենքի  փոխանցման շարունակման վեաբերյալ:

Լիբիան 2011թ.ի ժողովրդական ապստամբությունից և Մոաամեր Քադաֆիի  բռնապետական իշխանության տապալումից հետո, Միացյալ Նահանգների, եվրոպական եւ տարածաշրջանի որոշ  երկրների միջամտության հետևանքով անկայուն է դարձել և վերջերս առաջացած լարվածության հետևանքով զոհվել են  հազարավոր մարդիկ: 

Պիտակ