Սեպտեմբեր 22, 2019 18:26 Asia/Tehran
  • ԱՄԷ անօդաչուները հարձակվել են Լիբիայի մայրաքաղաքի վրա

Լիբիայի ազգային միասնության կառավարությունը հայտարարել է, որ ԱՄԷ-ն անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող բնակելի տարածքները:

Լիբիայի ազգային միասնության կառավարությունը հայտարարել է, որ ի պաշտպանություն Խալիֆա Հաֆթարի՝ Էմիրաթյան ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Տրիպոլիում գործող «Մաշրու Ալ-Հազբե»-ում գտնվող բնակելի շենքերը ՝ վիրավորելով մի ընտանիքի մի քանի անդամների:

Այն պայմաններում, երբ ԱՄԷ-ը հերքում է իր մասնակցությունը Լիբիայի դեմ հարձակումներին, անցած օգոստոսին Լիբիայի ազգային բանակի ռազմական գլխավոր հրամանատար, գնդապետ Ֆուզի Բուրարեն ասել է.«Էմիրաթական ԱԹՍ-երը մասնակից են եղել անգամ  Տրիպոլիի հարավային տարածքների դեմ հարձակումներին»:

 

Պիտակ