Հոկտեմբեր 20, 2019 18:17 Asia/Tehran
  •  Ամերիկյան զինուժը դուրս է գալիս Սիրիայի հյուսիսում գտնվող ամենամեծ ռազմական բազայից

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ամերիկյան զինուժը դուրս է գալիս Սիրիայի Քոբանիի մերձակայքում գտնվող Սարին ռազմակայանից:

Սարինը Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի ամենամեծ բազան է և թվով չորրորդը, որտեղից ամերիկյան զինուժը հեռացել է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ, ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին:

Միևնույն ժամանակ, քրդական դեմոկրատական ուժերը հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Թուրքիայի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները, հայտարարելով, որ վերջին 24 ժամերի ընթացքում իրականացված հարձակումների հետևանքով, զոհվել է 16, վիրավորվել՝ երեք մարդ:

Սիրիայից ամերիկյան զինուժի դուրս բերման մասին հայտարարությունից և այդ երկրի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողութունների մեկնարկից հետո, քուրդ զինյալները, չստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, համաձայնության եկան Դամասկոսի հետ, որ կառավարական զորքերը  տեղակայվեն հյուսիսում՝ Թուրքիայի հարձակումների դեմ պաշտպանության հարցում քրդերին աջակցելու նպատակով:  

 

 

 

Պիտակ