Նոյեմբեր 17, 2019 11:17 Asia/Tehran
  • Շարունակվում է ԱՄՆ-ի զորախմբերի մուտքը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններ

Ամերիկյան մեկ այլ զորախումբ Իրաքի Քրդստանի տարածքից մուտք գործեց Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե նահանգի Ղամշլի քաղաք:

Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեք օր առաջ, ամերիկյան մեկ այլ զորախումբ Սիրիա-Իրաք սահմանը հատելով, տեղակայվել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող նավթային տարածքների մոտակայքում:

Չնայած Սիրիայից ամերիկացի բանակայիններին դուրս բերելու նախագծին, ԱՄՆ-ը մտադիր է իր վերահսկողության տակ պահել Իրաք-Սիրիա սահմանի մոտակայքում գտնվող «Ալ-Թանաֆ » ռազմաբազան և Սիրիայի նավթի հանքերի վերահսկողությունը կրկին ահաբեկիչներին ձեռքն անցնելը կանխելու պատրվակով, Եփրատի արևելքում նավթի ու գազի հանքավայրերի մոտ տեղակայել ռազմական ձեռնարկությունների կապալառուներին:

Վերջերս Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադը ԱՄՆ-ին նացիստական Գերմանիայի իշխանությանը նմանեցնելով, ասել է.«Վաշինգտոնը թալանում է Սիրիայի նավթը»:

Պիտակ