Հունվար 05, 2020 17:47 Asia/Tehran
  • Իրաքի խորհրդարանում ԱՄՆ-ի հետ անվտանգության պայմանագրին վերջ դնելու մասին օրինագիծ է մշակվել

Իրաքի խորհրդարանի պատգամավորները օրինագիծ են մշակել Վաշինգտոնի հետ անվտանգության համաձայնագրին վերջ դնելու և այդ երկրից ամերիկացի զինվորականների դուրս բերման մասին:

Իրաքի խորհրդարանի 170 պատգամավորներ, կիրակի օրը կայացած արտահերթ նիստում, ստորագրել են   օրենքի նախագիծը, որի համաձայն՝  Իրաքի կառավարությունը պարտավոր է չեղարկել 2016 թվականին հակաիլիպական միջազգային կոալիցիայից օգնություն խնդրելու դիմումը և այդ կապակցությամբ ձեռք բերված համաձայնագիրը, քանի որ Իրաքում ավարտվել են ռազմական գործողությունները և հաղթանակ է արձանագրվել ահաբեկչության նկատմամբ: Իրաքի կառավարությունը պարտավոր է վերջ դնել այդ երկրում բոլոր օտարերկրյա ուժերի ներկայությանը:

Խորհրդարանի արտահերթ նիստը կայացել է  ժողովրդի դիմումների արդյունքում: Իրաքցիները պահանջել են, որպեսզի խորհրդարանն օրինագիծ ընդունի ամերիկացի զինվորականներին երկրից հեռացնելու  մասին, հատկապես որ վերջիններս այդ երկրի տարածքն օգտագործել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատարի և Իրաքի ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատարի սպանության համար:

Պիտակ