Հունվար 07, 2020 11:52 Asia/Tehran
  • Իրաքի Քուրդստանում դադարեցվել է ամերիկյան ընկերության նավթային գործունեությունը

Բաղդադ-Վաշինգտոնում հարաբերություններում լարվածությունը սրվելու հետևանքով, ամերիկյան Շեվրոն նավթային ընկերությունն իր աշխատակիցներին դուրս է բերել Իրաքից:

Շեվրոն նավթընկերությունը հայտարարել է, որ որպես կանխարգելիչ քայլ, իր արտասահմանցի աշխատակիցներին ու կապալառուներին դուրս է բերում Իրաքի Քուրդստանի տարածաշրջանից:

Շեվրոն ընկերության այդ քայլը կատարվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանիի և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսի նահատակության դիմաց ԱՄՆ-ից Իրանի վրեժխնդրության մտավախության պատճառով:

Իրաքի խորհրդարանը կիրակի օրը, վավերացրել է Իրաքից ամերիկյան ուժերի դուրս գնալու նախագիծը:

 

Պիտակ