Փետրվար 19, 2020 16:54 Asia/Tehran

Փետրվարի 19-ին, 9-ամյա դադարից հետո, առաջին ուղևորատար ինքնաթիռը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ժամանել է Հալեպի միջազգային օդանավակայան:

Սիրիայի ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հալեպի միջազգային օդանավակայանը, որ  փակվել էր 2011 թվականին Սիրիայում ճգնաժամն սկսվելուց ի վեր, այսօր գործարկվել է ,ընդունելով  Դամասկոսից ժամանած առաջին ուղևորատար ինքնաթիռը:

Սիրիայի բանակը կիրակի օրն ահաբեկիչներից ազատագրելով Հալեպի արևմտյան և հյուսիսարևմտյան տասնյակ գյուղեր ու ավաններ, կատարյալ անվտանգություն է հաստատել այդ քաղաքում:

Ժողովուրդը ցնծությամբ է տոնում Հալեպի ազատագրումը: Մարդիկ տոնում են ահաբեկիչների նկատմամբ սիրիական բանակի տարած հաղթանակը:  

 

Պիտակ