Մայիս 22, 2020 19:23 Asia/Tehran
  • Կարևորվել է Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածների կցումն Իսրայելին կանխելու համար կարևորվել է անհապաղ քայլերի ձեռնարկումը

Իսլամական համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածների բռնակցման մասին Սիոնիստական ռեժիմի որոշումը հակասում է միջազգային բանաձևերին:

Հաղորդագրություն տարածելով, Իսլամական համագործակցության կազմակերպությունը միջազգային հանրությանը, հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի այդ նախագծի իրագործումը կանխելու համար:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Կապույտ-Սպիտակ կոալիցիայի նախագահ՝ Բենի Գանցը վերջերս համաձայնության են եկել Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածների բռնակցման շուրջ: Այդ նախագծի իրագործումը նախատեսված է հուլիսին:

Անցած երեքշաբթի օրը, Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ չեղարկվել են ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հետ բոլոր բանաձևերը և խզվել են կապերը:

Պիտակ