Դեկտեմբեր 24, 2020 18:33 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Սիրիայի զինվորականները վարժանքներ են անցկացրել Տարտուսի բազայի պաշտպանության գծով

Ռուսաստանի մոտավորապես տասը մարտանավեր, հակաօդային պաշտպանության «Տոր» եւ «Պանցիր» համակարգեր են գործի դրվել Սիրիայի Տարտուսի նավահանգստում ՌԴ ռազմածովային բազայի պաշտպանության գծով վարժանքների ժամանակ:

«Վարժանքների ընթացքում, որին մասնակցել են ավելի քան 500 զինծառայողներ, առաջին անգամ կատարելագործվել են ցամաքային ուժերի, նավատորմի եւ ավիացիայի համատեղ գործողությունները»,-լրագրողներին հայտնել է հեռավոր գոտում ՌԴ ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) ուժերի հրամանատար Դմիտրի Դոբրինինը:

Նա ասել է, որ ռուսական կողմից վարժանքներին, մասնավորապես, մասնակցել են «Կալիբր» կրող թեւավոր հրթիռները, «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը եւ «Վիշնիյ Վոլոչեկ» փոքր հրթիռանավը: Սիրիայի ՌԾ ուժերի կողմից մասնակցել է 4 նավ, ասել է Դոբրինինը: Նրա խոսքով՝ վարժանքների ընթացքում ռուսական եւ սիրիական նավերը ետ են մղել անօդաչուների պայմանական գրոհը Տարտուսում նյութատեխնիկական ապահովման ռուսական կետի վրա, ինչպես նաեւ ապահովել են պայմանական հակառակորդի հարվածի տակից ուժերի դուրս գալը:

1in.am

Պիտակ