Դեկտեմբեր 23, 2022 12:10 Asia/Tehran
  • Իրաքն Իրանի և Թուրքիայի սահմանին 200 նոր ռազմաբազա է կառուցում

Իրաքի սահմանապահների խոսնակը հայտարարել է Իրանի և Թուրքիայի հետ ընդհանուր սահմանների երկայնքով 200 նոր ռազմաբազաների կառուցման մասին։

Իրաքյան Քուրդիստանի հետ Իրանի և Թուրքիայի սահմանային շրջանները այն տարածքներից են, որտեղ ահաբեկչական և անջատողական խմբավորումները մշտապես թիրախավորել են այդ երկրների անվտանգությունը։ Իրանն ու Թուրքիան այս կապակցությամբ բազմիցս իրենց բողոքն են հայտնել Բաղդադի կառավարությանն ու Էրբիլի տեղական իշխանություններին։
Իրաքի սահմանապահ ուժերի խոսնակ Քարվան Խուշնավը հայտարարել է, որ Իրանի և Թուրքիայի հետ Իրաքի սահմանների երկայնքով նախատեսվում է կառուցել 200 նոր ռազմաբազա։
Իրաքի սահմանապահ ուժերի խոսնակը նշել է, որ նոր սահմանային բազաների կառուցումն իրականացվում է Իրանի և Թուրքիայի հետ ընդհանուր սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու և մարդկանց, հատկապես զինված խմբերի անօրինական մուտքը Քուրդիստանի շրջանիո սահմանամերձ տարածքներ կանխելու նպատակով:
Նա հավելել է, որ նոր ջերմային տեսախցիկներ են տեղադրվելու՝ սահմանամերձ տարածքներով ցանկացած տեղաշարժ վերահսկելու համար։Իրաքի կառավարության նոր կաբինետի անվտանգության միջոցառումների շրջանակներում քննարկվել է սահմանապահների թվի ավելացման և սահմանային անվտանգության ամրապնդմանը հարցը։Իրաքի վարչապետ Մոհամադ Շիա ալ-Սուդանին անվտանգության ամրապնդումը համարել է իր կաբինետի առաջնահերթություններից մեկը։
Նախկինում Իրանի և Իրաքի միջև պայմանավորվածություններ են եղել Իրանի և Քրդստանի սահմաններին իրաքյան ուժեր տեղակայելու վերաբերյալ, և այս թվով ռազմաբազաների ստեղծումը համապատասխանում է այս համաձայնագրին։

Պիտակ