Հունվար 21, 2021 17:17 Asia/Tehran
  • Թուրքիան դատապարտում է Արևմտյան ափում և Երուսաղեմում նոր բնակատեղիներ հիմնելու Սիոնիստական ռեժիմիորոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող պաղեստինյան տարածքներում լրացուցիչ 2․572 նոր բնակավայր կառուցելու նախաձեռնությունը:

Սիոնիստական ռեժիմը՝ նախօրեին հայտարարել է, որ  նախատեսում է 2112 բնակավայր կառուցել Հորդանան գետի Արևմտյան ափում և ևս 460 բնակավայր՝ Արևելյան Երուսաղեմում։

Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելն արգելում է Պաղեստինյան պետության ստեղծումը և այդ երկրում յուրաքանչյուր նախընտրական շրջանում վերոհիշյալ նախաձեռնությունների ու նմանատիպ միջոցառումների ընդլայնումը, որն ուղղված է փոխել Երուսաղեմի կարգավիճակը, վկայում է «Իսրայելի վտանգավոր պատեհապաշտական մտածելակերպի» մասին։

Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել՝ ապահովելով Պաղեստինի ժողովրդի իրավունքների և տարածքների պաշտպանությունը։

Միջազգային իրավունքի տեսանկյունից պաղեստինյան տարածքներում գտնվող հրեական բնակավայրերը համարվում են անօրինական:

Պիտակ