Մայիս 23, 2021 08:52 Asia/Tehran
  • Իրաքի հյուսիսում զոհվել են թուրքական բանակի զինծառայողներ

Իրաքի հյուսիսում, Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամների իրականացրած գործողության ժամանակ, զոհվել է վեց թուրք զինվոր:

Kurdpress լրատվական գործակալության հաղորդման համաձայն, վեց թուրք զինվոր է զոհվել Իրաքի հյուսիսային սահմանային շրջանում PKK- ի անդամների և թուրքական բանակի միջև վերջին բախումների ընթացքում:

Թուրքիան, ՔԲԿ-ի դեմ պայքարի նպատակով, զորուժ է տեղակայել Իրաքի հյուսիսում և արդեն երկար ժամանակ, խմբավորման անդամների ու թուրքական բանակի միջև տեղի են ունենում բախումներ: 

Իաքցի պաշտոնյաները բազմիցս նախազգուշացրել են Անկարային՝ միջազգային իրավունքի խախտման և իրաքյան տարածքներն օկուպացնելու կապակցությամբ:

Պիտակ