Իսրայելը Եվրոպայում գաղտնի հրթիռային փորձարկում է իրականացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i147076-Իսրայելը_Եվրոպայում_գաղտնի_հրթիռային_փորձարկում_է_իրականացրել
Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցների բովանդակության դիտարկման գործակալության թույլտվությունից հետո, եբրայերեն լեզվով աղբյուրները հաղորդել են, որ Իսրայելն անցյալ շաբաթ գաղտնի երկու հրթիռ է փորձարկել Էստոնիայում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 30, 2021 18:41 Asia/Tehran
  • Իսրայելը Եվրոպայում գաղտնի հրթիռային փորձարկում է իրականացրել

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցների բովանդակության դիտարկման գործակալության թույլտվությունից հետո, եբրայերեն լեզվով աղբյուրները հաղորդել են, որ Իսրայելն անցյալ շաբաթ գաղտնի երկու հրթիռ է փորձարկել Էստոնիայում:

Սիոնիստական ​​«I 24» ցանցի լրատվական կայքն ուրբաթ օրը վկայակոչելով 13-րդ ալիքը, հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցների բովանդակության դիտարկման կազմակերպությունը թույլատրել է հրապարակել Էստոնիայում հրթիռային փորձարկման վերաբերյալ գաղտնի լուրեր:

Եբրայական  ցանցը հավելել է, որ փորձարկումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Բալթիկ ծովի Սարմա կղզում (Էստոնիա), որին մասնակցել են չորս, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հաղորդման համաձայն, այս փորձարկման ընթացքում երկու «Թամուզ» տեսակի հրթիռներ են արձակվել ռազմածովային թիրախների ուղղությամբ, իսկ սիոնիստական ​​«Ռաֆայել» ընկերությունը, որը մասնագիտացված է ռազմական զենքի արտադրության մեջ, հրթիռները մշակել է էստոնական բանակի և  «Օշկուշ Դեֆանս» ընկերության հետ համագործակցությամբ:

Սիոնիստական ​​ռեժիմը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ չի տվել  մուտք գործել իր միջուկային օբյակտները: