Օգոստոս 12, 2021 12:19 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը ռազմաբազա է կառուցում Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի սահմանին

Սիոնիստական ռեժիմը ռազմաբազա է կառուցում Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի սահմանին: Այս մասին տեղեկացրել է կատարցի մի հետազոտող:

Հինգշաբթի օրը Ալ-Ահդ հեռուստաընկերության հաղորդմամբ, կատարցի հետազոտող  Ալի Ալ-Հեյլն ասել է.«Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն Ադենի հետ կապված տարաձայնություներ ունեն  և այս պայմաններում Սիոնիստական ռեժիմը Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի սահմանին ռազմաբազա է կառուցում»:

Ալ-Հեյլը հավելել է.«ԱՄԷ-ն կասկածելի դեր ունի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պատճառով վերածվել է մեկուսացված երկրի: ԱՄԷ-ն Մեքքայում անշարժ գույք գնելու համար քաղաքցիություն է տվել ավելի քան 7 հազար հրեաների»:

Կատարցի հետազոտողը հիշեցրել է.«ԱՄԷ-ն Վաշինգտոնում հավատարիմ բարեկամ է հրեական լոբբիի համար և միլիարդավոր դոլարներ է տրամադրել  նրանց»:

ԱՄՆ-ն, Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄԷ-ն անցյալ տարվա օգոստոսի 23 -ին Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել:

Պիտակ