Հոկտեմբեր 29, 2021 16:04 Asia/Tehran
  • «Հեզբոլլահ». Սաուդյան Արաբիան  նվաստաբար լսում է ԱՄՆ-ի հրամանները

«Հեզբոլլահ» շարժումն անդրադառնալով լիբանանյան բարեգործական կազմակերպության դեմ սաուդյան ռեժիմի գործողությունը որակել է նվաստացուցիչ հնազանդություն ԱՄՆ կառավարությանը և խոնարհ ծառայություն՝ սիոնիստ ​​թշնամուն:

«Ալ-Մանար»-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ լիբանանյան բարեգործական կազմակերպության դեմ սաուդյան ռեժիմի գործողությունները չեն կարող ազդել կազմակերպության գործունեության վրա, որը նվիրված է աղքատներին ու կարիքավորներին և լիբանանցիներին ծառայելուն:

Սաուդյան Արաբիան պնդում է, որ լիբանանյան «Ալ-Քարզ ալ Հասան» հիմնադրամը ահաբեկչական կազմակերպություն է, որը կապված է «Հեզբոլլահ» շարժման հետ և տնօրինում է շարժման  փողերն ու ֆինանսավորում շարժումը, այդ թվում՝ ռազմական հարցերում:

Սաուդյան Արաբիան նաև հայտարարել է, որ հիմնադրամի բոլոր ակտիվները Սաուդյան Արաբիայում սառեցվելու են, և որ նրան կարգելվի ուղղակիորեն կամ անուղղակիորեն համագործակցել միության հետ:

Սաուդյան Արաբիան նախկինում իր պատժամիջոցների ցանկում է ներառել մի քանի ընկերությունների և անհատների, որոնք կապված են «Հեզբոլլահ» շարժման հետ: 

Պիտակ