Դեկտեմբեր 22, 2021 08:51 Asia/Tehran
  • Ավելի քան 2,5 միլիոն իսրայելցիներ ապրում են աղքատության գծից ցածր պայմաններում

Սիոնիստական ​​ռեժիմի հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպությունների զեկույցների համաձայն, օկուպացված տարածքներում 2 միլիոն 540 հազար սիոնիստներ ապրում են աղքատության գծից ցածր պայմաններում։

Al-Araby Al-Jadeed-ի հաղորդման համաձայն, զեկույցների համաձայն,  օկուպացված տարածքներում օգնություն ստացող ընտանիքների 40 տոկոսն այս տարի անկարող է եղել վճարել  էլեկտրաէներգիայի  համար, և զրկվել է էլեկտրամատարակարարումից:

Իսրայելական «Լաթիթ» կազմակերպությունն իր զեկույցում նշել է. «Սիոնիստ ընտանիքների մեկ չորրորդը գտնվում է աղքատության շեմին»: Կազմակերպությունն այս խումբն անվանել է «միջին խավի աղքատ ընտանիքներ»։

Կորոնավիրուսի ճգնաժամից հետո գրավյալ տարածքներում պարենային անապահովության խնդիր ունեցող ընտանիքների թիվը  513,000-ից հասել է 633,000-ի։

Պիտակ