Հունվար 06, 2022 08:58 Asia/Tehran
  • Իրաքում հարձակման է ենթարկվել ԱՄՆ երկրորդ ռազմական լոգիստիկ ավտոշարասյունը

ԶԼՄ-ները հաղորդել են, որ Իրաքում հարձակում է իրականացվել ամերիկյան ռազմական ավտոշարասյան վրա:

Չորեքշաբթի օրը Saberin News-ը հաղորդել է, որ երկրի հարավում և կենտրոնում՝ Բաբել նահանգում, հարձակում է իրականացվել ԱՄՆ ԶՈՒ երկու ավտոշարասյուների վրա:

Որոշ  աղբյուրներ հայտնել են, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ղասեմ  ալ Ջաբարին» խմբավորումը։

Al-Mayadin-ը հաղորդել է, որ Բաբիլ նահանգում, ամերիկյան ավտոշարևասյան ճանապարհին ռումբ է պայթել:

Ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ Իրաքի խորհրդարանի որոշումից  և կառավարության կողմից որոշման գործադրումը ձգձգելու արդյունքում, ամերիկյան  կոալիցիայի լոգիստիկ ավտոշարասյունները շաբաթը մի քանի անգամ, երբեմն օրը մի քանի անգամ ենթարկվում են հարձակումների՝ ճանապարհին տեղադրված ռումբերի միջոցով:

Պիտակ