Սաուդյան Արաբիայի կործանիչները Սանաայում ռմբակոծել են Եմենի խորհրդարանի շենքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i161906-Սաուդյան_Արաբիայի_կործանիչները_Սանաայում_ռմբակոծել_են_Եմենի_խորհրդարանի_շենքը
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի կործանիչները Սանաա քաղաքում ռմբակոծել են Եմենի խորհրդարանի շենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2022 12:55 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի կործանիչները Սանաա քաղաքում ռմբակոծել են Եմենի խորհրդարանի շենքը:

Սաուդյան Արաբիայի ագրեսիվ կոալիցիայի կործանիչներն այսօր առավոտյան Սանաայում   հարձակվել են  Եմենի խորհրդարանի շենքի  վրա։ Սաուդյան Արաբիայի կործանիչները նաև  ռմբակոծել են  Եմենի սպայական ֆակուլտետը:

Հաղորդման  համաձայն՝ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ եմենցիներին հաջողվել է 20 անօդաչու թռչող սարքերով և 10 հրթիռներով հարձակում իրականացնել Արաբական Միացյալ Էմիրությունների  Մուսաֆահ արդյունաբերական տարածքի վրա և մեծ վնաս պատճառել Աբու Դաբիին։