Բաշար Ասադ. Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի պաշտպանությունն Արևմուտքի ճնշումների պատճառն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i162268-Բաշար_Ասադ._Ռուսաստանի_կողմից_միջազգային_իրավունքի_պաշտպանությունն_Արևմուտքի_ճնշումների_պատճառն_է
Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի վրա Արևմուտքի ճնշումը պատասխան է միջազգային ասպարեզում Ռուսաստանի կարևոր և արդյունավետ դերին և միջազգային իրավունքի պաշտպանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2022 13:52 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի պաշտպանությունն Արևմուտքի ճնշումների պատճառն է

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի վրա Արևմուտքի ճնշումը պատասխան է միջազգային ասպարեզում Ռուսաստանի կարևոր և արդյունավետ դերին և միջազգային իրավունքի պաշտպանությանը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հինգշաբթի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտինովի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ռուսաստանի վրա տարբեր հարցերում Արևմուտքի ճնշումն արձագանք է Ռուսաստանի դիմադրությանը՝ արևմտյան որոշ երկրների անբարոյական քաղաքականությանը և այլ ազգերին վերահսկելու համար քաոս ստեղծելու արևմտյան երկրների ջանքերին»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը, այդ համագործակցության դրական արտացոլումը եղել է ահաբեկչության դեմ հաղթանակի և սիրիական տարածքների մեծ մասում անվտանգության ու կայունության վերականգնման գործում։

Լավրենտինովը նաև ասել է, որ Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս Սիրիայի հետ համագործակցության բարելավմանը և սիրիացի ժողովրդին աջակցելը, որպեսզի այդ  ժողովուրդը կարողանա հաղթահարել պատերազմի հետևանքները։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio