«Հաշդ ալ-Շաբի» խմբավորումը կանխել է ԻԼԻՊ-ի հարձակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i162342-Հաշդ_ալ_Շաբի_խմբավորումը_կանխել_է_ԻԼԻՊ_ի_հարձակումը
«Հաշդ ալ-Շաբի» խմբավորումն Իրանի հետ սահմանակից՝ Իրաքի հյուսիսարևելյան Դիալե նահանգի Մեղդադիե շրջանում կանխել է ԻԼԻՊ-ի հարձակումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 22, 2022 12:24 Asia/Tehran
  • «Հաշդ ալ-Շաբի» խմբավորումը կանխել է ԻԼԻՊ-ի հարձակումը

«Հաշդ ալ-Շաբի» խմբավորումն Իրանի հետ սահմանակից՝ Իրաքի հյուսիսարևելյան Դիալե նահանգի Մեղդադիե շրջանում կանխել է ԻԼԻՊ-ի հարձակումը:

Խմբավորումն ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԻԼԻՊ-ի մի խումբ ահաբեկիչներ հարձակվել են Սաբթե գյուղում գտնվող աշխարհազորային հենակետի վրա,  փորձելով ոչնչացնել ոստիկանական և բանակային տեխնիկան, ներառյալ՝ ջերմային տեսախցիկները: Սակայն «Հաշդ ալ-Շաբի»-ի 24-րդ բրիգադի ուժերին հաջողվել է կանխել հարձակումը:

Հարկ է նշել, որ իրաքցիների խնդրանքով, «Հաշդ ալ-Շաբի» խմբավորումն այդ տարածքում հիմնել է անվտանգության հենակետ և տեղակայել   ջերմային տեսախցիկներ:

Իրաքյան աղբյուրներն ուրբաթ առավոտյան հայտնել են, որ Դիալե նահանգի Ալ-Ազիմ շրջանում, ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հարձակվել են   բանակի բազայի վրա  և սպանել  11 զինվորի: