Դամասկոսը պահանջում է Սիրիայից ԱՄՆ-ի և Թուրքիայի զորքերի դուրսբերումը
Սիրիայի ԱԳՆ-ն պահանջել է այդ երկրից դուրս բերել Թուրքիայի և ԱՄՆ-ի զորքերը, Վաշինգտոնի և նրա վարձկանների գործողությունները որակելով որպես ռազմական հանցագործություններ։
Շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ, Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է ամերիկյան ահաբեկչական ուժերի և քրդական դեմոկրատական ուժերի գործողությունները Հասաքա նահանգում՝ հայտարարելով, որ այդ գործողությունները հազարավոր սիրիացիների տեղահանության պատճառ են դարձել և մեծացրել նրանց խնդիրներ: Սիրիայի ԱԳՆ-ն այդ գործողությունները որակել է ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
Նշելով, որ Անվտանգության խորհուրդը պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում անմեղ խաղաղ բնակիչներին պաշտպանելու իր պարտականությունը, Սիրիայի ԱԳՆ-ն իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել օգնել հազարավոր սիրիացիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:
ՔԲԿ-ի դեմ պայքարի պատրվակով, Թուրքիան օկուպացրել է Սիրիայի տարածքի մի մասը, իսկ ԱՄՆ-ն գրավել է այդ երկրի արևելյան և հյուսիսարևելյան շրջանները՝ նավթը թալանելու նպատակով։