Իրաքում հարձակման է ենթարկվել ԱՄՆ ռազմական լոգիստիկ ավտոշարասյունը
Հունվար 24, 2022 08:45 Asia/Tehran
Իրաքի կենտրոնական շրջանում հարձակման է ենթարկվել ԱՄՆ ռազմական լոգիստիկ ավտոշարասյունը:
Saberin News թելեգրամյան ալիքը կիրակի երեկոյան հաղորդել է, որ Իրաքի Բաբոլ նահանգում հարձակման է ենթարկվել ամերիկյան ահաբեկչական ուժերին պատկանող, օժանդակ սարքավորումներ տեղափոխող ավտոշարասյունը:
Նույն օրն առավոտյան, Դիվանիա նահանգում ահրձակման է ենթարկվել ևս երկու ամերիկյան ռազմական ավտոշարասյուն:
Իրաքից ամերիկյան զինուժը դուրս բերելու մասին այդ երկրի խորհրդարանի որոշումից հետո, ամերիկյան կոալիցիայի լոգիստիկ ավտոշարասյուները շաբաթը մի քանի անգամ, երբեմն օրը մի քանի անգամ հարձակման են ենթարկվում ճանապարհի եզրին տեղադրված ռումբերով:
Պիտակ