Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ. ԱՄԷ-ում ներդրումների արժեքը կհասնի զրոյի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i162542-Եմենի_բարձրագույն_քաղաքական_խորհրդի_անդամ._ԱՄԷ_ում_ներդրումների_արժեքը_կհասնի_զրոյի
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի գրասենյակի անդամն ընդգծել է, որ ԱՄԷ-ում ներդրումների արժեքը կհասնի զրոյի և ներդրողներին խորհուրդ է տվել այլևս ներդրումներ չանել երկրում, քանի որ ԱՄԷ-ն դարձել է պատերազմի դաշտ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2022 14:24 Asia/Tehran

Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի գրասենյակի անդամն ընդգծել է, որ ԱՄԷ-ում ներդրումների արժեքը կհասնի զրոյի և ներդրողներին խորհուրդ է տվել այլևս ներդրումներ չանել երկրում, քանի որ ԱՄԷ-ն դարձել է պատերազմի դաշտ։

Եմենի տարբեր հատվածների դեմ իրականացված հարձակումներից հետո,  Սաուդյան Արաբիայի ակգրեսոր կոալիցիայի և ԱՄԷ-ին ուղղված Սանայի պաշտոնյաների նախազգուշացումից հետո, երկուշաբթի օրը ԶԼՄ-ները երկրորդ անգամ հայտնել են ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում և Սաուդյան Արաբիայի հարավում չորս պայթյունների մասին։

Եմենում այսօր տեղի ունեցած հրթիռային հարվածների հետևանքով, Աբու Դաբիի ֆոնդային բորսան գրանցել է  2,2 , իսկ Դուբայի ֆոնդային բորսան՝ 0,3 տոկոս անկում:

Ալ-Մայադին ցանցի հաղորդման համաձայն, Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ավագ անդամ Մոհամմեդ ալ-Բախիթին, անդրադառնալով ԱՄԷ-ի ագրեսիվ գործողություններին, հատկապես Եմենի արևելքում, ասել է.«Էմիրաթցիները դասեր չեն քաղել և գործում են ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերից ելնելով, և դրա համար նրանք ծանր գին են վճարելու»:

Ալ-Բախիթին հավելել է, որ լարվածությունը սրում են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ոչ թե Եմենն ու Դիմադրության առանցքը։

Ավելի վաղ, Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարիհը, մեկնաբանելով առավոտյան  ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի դեմ տեղի ունեցած գործողությունը հայտարարել էր.«Եմենի ուժերը «Փոթորիկ 2» գործողության շրջանակում հրթիռներով թիռախավորել են Ալ-Զաֆրա ավիաբազան և Դուբայի կենսական կենտրոնները»: