Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ. ԱՄԷ-ում ներդրումների արժեքը կհասնի զրոյի
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի գրասենյակի անդամն ընդգծել է, որ ԱՄԷ-ում ներդրումների արժեքը կհասնի զրոյի և ներդրողներին խորհուրդ է տվել այլևս ներդրումներ չանել երկրում, քանի որ ԱՄԷ-ն դարձել է պատերազմի դաշտ։
Եմենի տարբեր հատվածների դեմ իրականացված հարձակումներից հետո, Սաուդյան Արաբիայի ակգրեսոր կոալիցիայի և ԱՄԷ-ին ուղղված Սանայի պաշտոնյաների նախազգուշացումից հետո, երկուշաբթի օրը ԶԼՄ-ները երկրորդ անգամ հայտնել են ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում և Սաուդյան Արաբիայի հարավում չորս պայթյունների մասին։
Եմենում այսօր տեղի ունեցած հրթիռային հարվածների հետևանքով, Աբու Դաբիի ֆոնդային բորսան գրանցել է 2,2 , իսկ Դուբայի ֆոնդային բորսան՝ 0,3 տոկոս անկում:
Ալ-Մայադին ցանցի հաղորդման համաձայն, Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ավագ անդամ Մոհամմեդ ալ-Բախիթին, անդրադառնալով ԱՄԷ-ի ագրեսիվ գործողություններին, հատկապես Եմենի արևելքում, ասել է.«Էմիրաթցիները դասեր չեն քաղել և գործում են ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերից ելնելով, և դրա համար նրանք ծանր գին են վճարելու»:
Ալ-Բախիթին հավելել է, որ լարվածությունը սրում են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ոչ թե Եմենն ու Դիմադրության առանցքը։
Ավելի վաղ, Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարիհը, մեկնաբանելով առավոտյան ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի դեմ տեղի ունեցած գործողությունը հայտարարել էր.«Եմենի ուժերը «Փոթորիկ 2» գործողության շրջանակում հրթիռներով թիռախավորել են Ալ-Զաֆրա ավիաբազան և Դուբայի կենսական կենտրոնները»: