Բաշար ալ-Ջաֆարի. Սիրիայի ժողովուրդը տնտեսական ահաբեկչության է ենթարկվում
Դատապարտելով Սիրիայի դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը, Սիրիայի փոխարտգործնախարարն ասել է, որ այդ երկրի ժողովուրդը ենթարկվում է տնտեսական ահաբեկչության:
Սիրիայի փոխարտգործնախարար Բաշար ալ-Ջաֆարին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդրադարձել է Սիրիայի ժողովրդի նկատմամբ Արևմուտքի կիրառած կոշտ պատժամիջոցներին, հավելելով, որ հարկադրական գործողությունները կվերածվեն տնտեսական ահաբեկչության՝ ուղղված Սիրիայի քաղաքացիների դեմ:
Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ այս հարկադրական միջոցները ուղղված են Սիրիայի քաղաքացիների կյանքի, առողջության, կրթության և զարգացման իրավունքին իր բոլոր ձևերով:
Եվրամիությունն ու ԱՄՆ-ը 2011 թվականից թիրախավորել են Սիրիան՝ ի պաշտպանություն ահաբեկիչների: