Սիոնիստական ​​ռեժիմի համագործակցությունն Ադրբեջանի փոքր ու միջին բիզնեսի ոլորտի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i162686-Սիոնիստական_ռեժիմի_համագործակցությունն_Ադրբեջանի_փոքր_ու_միջին_բիզնեսի_ոլորտի_հետ
Ադրբեջանում քննարկվում է Իսրայել-Ադրբեջան Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը փոքր և միջին բիզնեսի ոլորտի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2022 08:15 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի համագործակցությունն Ադրբեջանի փոքր ու միջին բիզնեսի ոլորտի հետ

Ադրբեջանում քննարկվում է Իսրայել-Ադրբեջան Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը փոքր և միջին բիզնեսի ոլորտի հետ:

«Ազար Թաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոքր և միջին ձեռնարկությունների խորհրդի նախագահ Օրխան Մոհամմադովը Բաքվում հանդիպել է Իսրայել-Ադրբեջան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեքս Կապլանի հետ։

Հանդիպման ընթացքում Օրխան Մոհամմադովը և Ալեքս Կապլանը կարևորել են փոքր և միջին բիզնեսի միջև հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանի  փոքր և միջին բիզնեսի կազմակերպության և Իսրայել-Ադրբեջան առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցությունը։ 

Հարկ է նշել, որ Սիոնիստական ​​ռեժիմը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի Հանրապետության ռազմական, անվտանգության, մշակութային, լրատվամիջոցների, հեռահաղորդակցության, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում և հանդիսանում է այդ երկրի զենքի առաջին վաճառողն ու նավթի առաջին գնորդը։ Վերջին տարիներին, օգտվելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի վիրավորների առկայությունից, ռեժիմն  ավելի է ընդլայնել իր քաղցկեղային ազդեցությունը Ադրբեջանի առողջապահության ոլորտում։