Մայիս 11, 2016 09:46 Asia/Tehran
  • Լիբիայում նախագահական գվարդիա կստեղծվի

Լիբիական ազգային միասնության կառավարությունը հայտարարել է մարտական նոր ստորաբաժանման՝ նախագահական գվարդիա ստեղծելու մասին: Այս մասին ասված է կառավարության Facebook-ի էջում տարածված հաղորդագրությունում:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նոր ստորաբաժանման խնդիրը կլինի կառավարական հաստատությունների, սահմանային հսկիչ անցակետերի, կենսական կարեւորության օբյեկտների եւ հատկապես կարեւոր անձանց, այդ թվում՝ օտարերկրյա հյուրերի անվտանգության պահպանությունը:

Փաստաթղթում նշվում է, որ ստորաբաժանման կենտրոնակայանը կլինի Տրիպոլիում, իսկ դրա կազմում կընդգրկվեն երկրի տարբեր շրջանների ոստիկանության աշխատակիցներ եւ զինծառայողներ:

Պիտակ