Բաղդադի օդանավակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i162960-Բաղդադի_օդանավակայանը_հրթիռային_հարձակման_է_ենթարկվել
Բաղդադի միջազգային օդանավակայանն այսօր օդային հարձակման է ենթարկվել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 28, 2022 18:22 Asia/Tehran
  • Բաղդադի օդանավակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել

Բաղդադի միջազգային օդանավակայանն այսօր օդային հարձակման է ենթարկվել։

Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրին։

Հռթիռները վնասազերծվել են հակաօդային պաշտպանության համակարգի շնորհիվ։ Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հարձակման արդյունքում վնասվել է կայանված ինքնաթիռը։

Անցյալ շաբաթ Բաղդադից հյուսիս-արևելք գտնվող Դիյալա նահանգում ԻՊ-ի իրականացրած հարձակման հետևանքով 11 իրաքցի զինվոր էր սպանվել։

2021 թվականին ահաբեկիչներն Իրաքում իրականացրել են շուրջ 250 տարբեր հարձակումներ, զոհվել է 387 մարդ, ավելի քան 500-ը վիրավորվել են։